Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը հայտարարել է, որ Հանրապետականների հուշագիրը «ամբողջությամբ արդարացնում է» իրեն

Թրամփը հայտարարել է, որ Հանրապետականների հուշագիրը «ամբողջությամբ արդարացնում է» իրեն
05.02.2018 | 08:08

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով` Կոնգրեսի Հանրապետական խմբակցության հրապարակած հուշագիրը ամբողջապես արդարացնում է իրեն:

Հուշագիրը պնդում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) չարաշահել է լիազորությունները նախագահական քարոզարշավի ընթացքում Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի հնարավոր կապերը հետաքննելիս:

Փետրվարի 3-ին Թվիթերում Թրամփը պնդել է՝ «Այս հուշագիրը ամբողջապես արդարացնում է «Թրամփին»: Բայց Ռուսաստանի վհուկների որսը շարունակվում է և շարունակվում»: Հունվարի 31-ին ՀԴԲ-ն հրապարակավ քննադատել էր հուշագրի հրապարակումը, նշելով, որ «էական բացթողումներ կան, որոնք նշանակալիորեն ազդում են հուշագրում արվող եզրակացությունների ճշմարտացիության վրա»:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ