Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Երբ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի

Երբ Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի
05.02.2018 | 08:11

Ռուսաստանը միջուկային զենքի կիրառումը թույլատրելի է համարում միայն որոշակի «զուտ պաշտպանական սցենարների» պարագայում` ասվում է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ կապված ԱՄՆ-ի նոր միջուկային դոկտրինի հետ:


«Մեզ մեղադրում են միջուկային զենքի կիրառման շեմի նվազեցման և ինչ-որ «ագրեսիվ մարտավարությունների» մեջ»,- ընդգծել են ԱԳՆ-ում: Պենտագոնի հայեցակարգում ասվում է, որ «Ռուսաստանը կարող է հույսը դնել միջուկային զենքի սահմանափակ կիրառման վրա սպառնալիքի դեպքում կամ առաջինն ամբողջությամբ կիրառել միջուկային զենքը»: Նման միջոցներ ամերիկացի զինվորականների կարծիքով Ռուսաստանը կարող է ընդունել ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին զսպելու համար: «Այս ամենը ոչ մի կապ չունի իրականության հետ: ՌԴ-ի ռազմական հայեցակարգը հստակ սահմափակում է միջուկային զենքի կիրառումը երկու, այսպես կոչված՝ զուտ պաշտպանական սցենարով»,- շեշտել են ԱԳՆ-ում: ՌԴ հայեցակարգում ասվում է, որ Ռուսաստանը միջուկային զենք կարող է կիրառել ի պատասխան միջուկային զենքի կիրառմամբ ագրեսիայի, սովորական զենքի կիրառմամբ ագրեսիայի դեպքում, եթե միայն վտանգի տակ դրվեր ողջ պետության գոյությունը:

Դիտվել է՝ 1267

Մեկնաբանություններ