Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողան. Ռուսաստանն ընդառաջել է Թուրքիային C-400 համալիրների ձեռքբերման պայմանների հարցում

Էրդողան. Ռուսաստանն ընդառաջել է Թուրքիային C-400 համալիրների ձեռքբերման պայմանների հարցում
05.02.2018 | 08:15

Ռուսաստանն ընդառաջել է Թուրքիային С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման հարցում` Իտալիա այցի ընթացքում ասել է Թուրքիայի նախագահ Թայիբ Էրդողանը։ Նա նշել է, որ Ռուսաստանը համաձայնել է Անկարային ձեռնտու գնով և ժամկետներում տրամադրել С-400 զենիթա-հրթիռային համալիրները։


Միևնույն ժամանակ նախագահը հրաժարվել է կապել C-400-ի ձեռքբերման թեման ՆԱՏՕ-ին Թուրքիայի անդամակցության հարցի հետ։ Էրդողանը նաև հայտարարել է Թուրքիայի՝ ՀՕՊ համակարգերի սեփական արտադրություն հիմնելու նախագծերի մասին։

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ