Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հազարավոր հույներ են դուրս եկել բողոքի

Հազարավոր հույներ են դուրս եկել բողոքի
05.02.2018 | 08:17

Փետրվարի 4-ին տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել Սինտագմա՝ Աթենքի գլխավոր հրապարակ, բողոքելով, որ Մակեդոնիա պետությունը Մակեդոնիա է կոչվում։ Հունական Մակեդոնիա նահանգից, Պելոպոնեսից, Կրետեից և Իոնական կղզիներից Աթենք են ժամանել ակցիայի մասնակիցներով 1500 ավտոբուսներ։


Հունաստանի ոստիկանությունն աշխատում է խստացված ռեժիմով։ Հունաստանը կարծում է, որ Մակեդոնիան «գողացել» է իր անունը համանուն հունական նահանգից, և արգելափակում է երկրի ՆԱՏՕ և ԵՄ մտնելու վերաբերյալ երկխոսությունը։ Հունվարի 21-ին Սալոնիկում նմանօրինակ բողոքի են դուրս եկել 30 հազար մարդ։

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ