Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սելինա Դողանը Դիարբեքիրը կոչել է Տիգրանակերտ և հայտնվել թուրքական մամուլի թիրախում

Սելինա Դողանը Դիարբեքիրը կոչել է Տիգրանակերտ և հայտնվել թուրքական մամուլի թիրախում
05.02.2018 | 12:11

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայ պատգամավոր Սելինա Դողանը Դիարբեքիր այցից հետո սոցցանցերից մեկում արած գրառման մեջ կիրառել է քաղաքի հայկական «Տիգրանակերտ» անվանումը: Նրա քայլը չի վրիպել իշխանամետ ազգայնական մամուլի աչքից, որը խիստ հակազդեցություն է ցույց տվել նման գրառմանը:


«Ինչպես հասկացվում է՝ Տիգրանակերտը հայերի՝ Դիարբեքիրին տված անունն է: Հայկական աղբյուրները պնդում են, թե Դիարբեքիրը մեր թվարկության առաջին դարում հիմնադրվել է այստեղ իր տիրապետությունը հաստատած հայ Տիգրան արքայի կողմից: Սելինա Դողանը, օգտագործելով Տիգրանակերտ անունը, կարծես փորձում է մեջտեղ բերել վարկածը, թե դա նաև հայկական քաղաք է: Երևում է, որ այս տիկինը մոտ ապագայում էլ չի հրաժարվելու նման ելույթներից»,- գրել է «Միլլիեթը»:

Դիտվել է՝ 541

Մեկնաբանություններ