Մոսկվայում կոտրված 1600 ծառ հատվել և դուրս է բերվել ճանապարհներից` լրագրողներին հայտնել է Մոսկվայի բնակարանային-կոմունալ ծառայությունների հարցերով փոխքաղաքապետ Պյոտր Բիրյուկովը: Նրա խոսքով՝ քաղաքի տարածքում 1600 ծառ կոտրվել է վերջին երկու օրում: Ծառերից բացի ՌԴ մայրաքաղաքից կիրակի 960 000 խորանարդ մետր ձյուն է դուրս բերվել: 100 ծառ ընկել է մեքենաների վրա: Ձյան առատ տեղումները և սառցե անձրևը Մոսկովյան տարածաշրջանում չեն դադարում փետրվարի 3-4-ից:
Օդերևութաբանների կարծիքով՝ ձյան նման տեղումներ լինում են 100 տարին մեկ: ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ եղանակային պայմանների պատճառով մեկ մարդ մահացել է: