Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը մերժել է Մակրոնին

Էրդողանը մերժել է Մակրոնին
05.02.2018 | 12:16

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը մերժել է ԵՄ-ի հետ իր երկրի համագործակցության այլ տարբերակները, անդամակցությունից բացի։ «Մենք ցանկանում ենք ԵՄ-ում լիարժեք անդամակցություն։ Այլ տարբերակները մեզ չեն գոհացնում»,- հայտարարել է Էրդողանն իտալական La Stampa-ին տված հարցազրույցում։


Հունվարի սկզբին Էրդողանն այցելել էր Ֆրանսիա և հանդիպել Էմանուել Մակրոնի հետ: Նա առաջարկել է Թուրքիային գործընկերության մասին պայմանագիր կնքել, քանի որ ԵՄ անդամակցության բանակցություններն արգելափակված են արդեն մի քանի տարի։«ԵՄ-ն պետք է կատարի իր խոստումները։ ԵՄ-ն արգելափակում է հետագա բանակցություններն ու հասկացնել տալիս, որ այդ բանակցությունների առաջընթացը կախված է միայն մեզնից։ Դա անարդար է»,- հայտարարել է Էրդողանը: Նա հիշեցրել է, որ իր երկիրն առանցքային դեր է խաղում սիրիացի փախստականներին առնչվող հարցում։ «Մենք կարևոր ենք, քանի որ պահում ենք Արևելքի միգրանտներին, ովքեր ցանկանում են հայտնվել Եվրոպայում, կայունություն ու անվտանգություն ենք երաշխավորում Եվրոպայում»։

Դիտվել է՝ 611

Մեկնաբանություններ