Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը վերընտրվեց

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը վերընտրվեց
05.02.2018 | 12:17

Կիպրոսի հանրապետության գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի 100 % քվեաթերթիկների հաշվարկից հետո։ Նա հավաքել է ձայների 55,99 %-ը, մրցակիցը՝ Ստավրոս Մալասը, ում սատարում էր Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադեմ կուսակցությունը, հավաքել է ձայների 44,01%-ը։ Նիկոս Անաստասիադիսի լիազորությունների ժամկետը կլրանա 2023 թվականին: Անաստասիադիսին արդեն շնորհավորել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: Իրենց շնորհավորական ուղերձներն են հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին և ուրիշներ: Ինչպես նշում Է Cyprus Mail թերթը, հաղթական ճառում Անաստասիադիսը խոստացել Է շարունակել կղզու միավորման փորձերը:


«Հիմնական մարտահրավերը, որը ծառացած Է մեր առջև, մեր երկրի միավորումն Է: Ես կշարունակեմ աշխատել նույն վճռականությամբ՝ ձգտելով հասնել մեր ընդհանուր նպատակին՝ բռնազավթմանը վերջ դնելուն և մեր պետության վերամիավորմանը»,- հայտարարել Է Անաստասիադիսը:

Դիտվել է՝ 734

Մեկնաբանություններ