Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլ Փաշինյանի «խառը կանաչու դարաշրջանը»

Նիկոլ Փաշինյանի «խառը կանաչու դարաշրջանը»
06.02.2018 | 00:02

Պատմագրության մեջ կան ժամանակաշրջաններ, օրինակ՝ բրոնզի, երկաթի, կարծում եմ, որ մեր ընթացիկ դարաշրջանը կոչվելու է խառը կանաչու դարաշրջան` «Ելքի» հանրահավաք-երթի ավարտին հայտարարեց խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց, թե նախորդ հավաքից հետո թանկացումները շարունակվում են՝ բենզինը թանկացել է, դիզվառելիքը՝ նույնպես։ «Թանկացումը հասել է նաև դպրոցների բուֆետներ։ Եվ այս իրավիճակում իշխանություններն ասում են, թե խառը կանաչին էժանացել է 30 տոկոսով։ Այս մոտեցումը մենք համարում ենք անթույլատրելի»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


Նա նշեց՝ վաղը սկսում են արտահերթ նիստ հրավիրելու ստորագրահավաք, դրա համար նախապատրաստել են հարկային օրենսդրության փոփոխությունների փաթեթ.
«Առաջարկում ակցիզային հարկը՝ բենզինի և սեղմված գազի մասով, ինչպես նաև ավելացված արժեքի հարկը՝ դիզվառելիքի մասով, վերադարձնել նախկին մակարդակին, որ գների բարձրացումը «հետողորմյա» լինի։ Առաջարկում ենք նաև, որ եկամտահարկը նույնպես բերվի նախորդ իրավիճակին»։ Փաշինյանն ասաց, թե հանրային ակտիվության միջոցով է հնարավոր հարցերը լուծել։ Նրա խոսքով՝ իշխանությունը պետք է տեսնի, որ խնդիր ունի, որ գնա կոնկրետ քայլերի, հակառակ դեպքում, ըստ նրա, թանկացումները շարունակվելու են։ Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ կհավաքվի անհրաժեշտ 27 ստորագրությունը՝ արտահերթ նիստ հրավիրելու համար։

Դիտվել է՝ 595

Մեկնաբանություններ