Անգելա Մերկելի պահպանողական դաշինքը և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կառավարություն ստեղծելու շուրջ բանակցությունների ավարտական փուլում են և պլանավորում են փետրվարի 6-ին ներկայացնել կոալիցիոն պայմանագիրը, հայտնել Է Rheinische Post թերթը՝ հղում անելով բանակցողների գրաֆիկին:
Քրիստոնեադեմոկրատական միության, բավարական Քրիստոնեասոցիալական միության և ԳՍԴԿ-ի առաջնորդները՝ Անգելա Մերկելը, Հորսթ Զեեհոֆերը և Մարտին Շուլցը, մինչև փետրվարի 6-ի երեկոյան ժամը 21:00-ն իրենց կուսակցությունների խմբակցությունները կհավաքեն Բունդեսթագում, որ պաշտոնապես ստորագրեն համաձայնագիրը: