Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն Հայաստանի հյուսիսային մարզերում 40 միլիոն եվրոյի ծրագրեր կիրականացնի

ԵՄ-ն Հայաստանի հյուսիսային մարզերում 40 միլիոն եվրոյի ծրագրեր կիրականացնի
06.02.2018 | 13:47

Եվրամիությունը նախատեսում է այս տարի Հայաստանի երեք հյուսիսային մարզերում՝ Շիրակում, Լոռիում ու Տավուշում,և 40 միլիոն եվրոյի ծրագրեր իրականացնել` ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: «Մենք Հայաստանի կառավարության հետ քննարկում ենք մեր 2018-ի գործողությունների ծրագիրը և, ըստ ամենայնի, այն կենտրոնանալու է երեք ուղղություններով՝ զբոսաշրջություն, գյուղատնտեսություն և ստեղծարար տնտեսություն: Մենք կենտրոնացնելու ենք այդ ծրագրերը Շիրակում, Լոռիում ու Տավուշում: 2018-ի գործողությունների ամբողջ ֆինանսական փաթեթը կազմելու է մոտ 40 մլն եվրո»,- ասաց դեսպանը: Ամենաաղքատ մարզի տնտեսության զարգացման հարցում ԵՄ-ն մի քանի ուղղություններ է նախանշում:

Օրինակ՝ Ամասիայում բրդի վերամշակման արտադրություն են ցանկանում բացել՝ ստեղծելով աշխատատեղեր: Առաջիկայում կմեկնարկի փորձնական ծրագիրը․ «Շատ մոտ ապագայում Ամասիայում մեկնարկելու է այդ փորձնական ծրագիրը, որը ավելի քան կես միլիոն եվրոյի արժեք ունի»: Աշոցքում և Ամասիայում Եվրամիությունը ցանկանում է զարգացնել տուրիզմը: Առաջինում՝ ձմեռային, մյուսում` ամառային ուղղվածության: «Մեր պատկերացումն այն է, որ Աշոցքն ավելի շատ կարող է կենտրոնանալ ձմեռային մարզաձևերի զարգացման ուղղությամբ՝ դառնալով կենտրոն, իսկ Արփին ավելի շատ՝ ամառային (օրինակ՝ թռչնադիտում, հեծանվային սպորտ, հետիոտնային արշավներ)»,- ասաց Սվիտալսկին: ԵՄ-ն Աշոցքում արդեն ձմեռային մարզաձևերի զարգացման ուղղությամբ առաջին քայլերն է արել: Պյոտր Սվիտալսկին ընդգծեց՝ տեղերում ծրագրերի իրականացման համար ներուժ տեսնում է, բացի այդ, դեսպանը հույս ունի, որ ԵՄ ծրագրերի շնորհիվ հնարավոր կդառնա հեռավոր Աշոցքից ու Ամասիայից բնակչության արտահոսքի կրճատումը:


«Մենք տեսնում ենք ներուժ: Կարծում ենք, որ Եվրամիությունը հայ գործընկերների, նաև այլ գործընկերների հետ կարող է օգնել այստեղ զբաղվածության ապահովմանն ու այլ հնարավորությունների ստեղծմանը տեղացիների համար, որպեսզի իրենք իրենց երազանքների իրականացումն այստեղ տեսնեն, միգրացիան խթանելու փոխարեն մնան այստեղ և իրենց երազանքն այստեղ իրակակացնեն»,- ասաց ԵՄ դեսպանը: Եվրամիությունը համայնքային զարգացման նպատակով Գյումրիում կշարունակի աջակցել ՏՏ ոլորտի զարգացմանը, նաև հաշմանդամություն ունեցող երեխաների համար հացի արտադրամաս ու սրճարան կբացի: Դեսպանը վստահեցրեց՝ Հայաստանի մյուս մարզերն էլ կլինեն իրենց ուշադրության կենտրոնում:

Դիտվել է՝ 1065

Մեկնաբանություններ