Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններով զբաղվող նախաձեռնող խումբը դատի է տվել Թուրքիայի ՆԳՆ-ին

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրություններով զբաղվող նախաձեռնող խումբը դատի է տվել Թուրքիայի ՆԳՆ-ին
06.02.2018 | 14:09

Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների կազմակերպմամբ զբաղվող նախաձեռնող խումբը դատի է տվել Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը, հայտնում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը: Նախաձեռնող խումբը 2017-ի օգոստոսին պատրիարքի ընտրությունների կազմակերպման հարցով նամակ էր հղել երկրի ՆԳՆ, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել:


Ամիսներ շարունակ սպասելուց հետո հայ համայնքի՝ իրենց պատրիարքին ինքնուրույն ընտրելու իրավունքը չկորցնելու համար նախաձեռնող խմբի անդամները որոշել են դատարան դիմել՝ հայց ներկայացնելով ՆԳՆ-ի դեմ:
Նախաձեռնող խմբի մի շարք անդամներ դեմ են եղել այս որոշմանը: ՆԳՆ-ի դեմ դատարան դիմելուց հետո Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների նախաձեռնող խմբի անդամներից Խոսրով Քյոլեդավիթօղլուն, Վարուժան Բուլգանը, Տեր Կորյուն Ֆեներջիյանն ու Տեր Տրդատ ՈՒզունյանը հրաժարական են ներկայացրել և լքել նախաձեռնող խմբի շարքերը:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ