«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Էրդողանին չի հաջողվել Հայոց ցեղասպանության հարցով ազդել Հռոմի պապի վրա

Էրդողանին չի հաջողվել Հայոց ցեղասպանության հարցով ազդել Հռոմի պապի վրա
06.02.2018 | 14:10

Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հանդիպումը եղել է դռնփակ։ Էրդողանի վատիկանյան այցի մասին BBC-ի թուրքական ծառայությունը նյութ է հրապարակել՝ նվիրված Անկարայի և Վատիկանի հարաբերություններին, որոնք Հայոց ցեղասպանության վերաբերյալ պապի դիրքորոշման պատճառով վերապրում են ոչ այնքան լավ ժամանակներ։


BBC-ն հիշեցնում է, որ 2015-ի ապրիլի 12-ին Վատիկանում պատարագի ժամանակ Հռոմի պապը Հայոց ցեղասպանությունն անվանել էր XX դարի առաջին ցեղասպանություն և հիշեցրել հռչակագիրը, որ ստորագրել էին Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդն ու Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

Դրանից հետո Թուրքիան հետ էր կանչել Վատիկանից իր դեսպանին, իսկ պապի ելույթը քննադատել՝ մեղադրելով նրան պատմական հարցի քաղաքականացման մեջ։ 10 ամիս Թուրքիան Վատիկանի հետ դիվանագիտական հարաբերությունները պահպանել է ժամանակավոր հավատարմատարի մակարդակով։ Թուրք դեսպանը Վատիկան է վերադարձել 2016-ի փետրվարին՝ երկկողմ բանակցություններից հետո։


Էրդողանի քննադատությունը չի ազդել Հայոց ցեղասպանության հարցով Հռոմի պապի դիրքորոշման վրա։ Թուրք դեսպանի վերադարձից ամիսներ անց Հռոմի պապն այցելել է Հայաստան և ևս մեկ անգամ արտաբերել «ցեղասպանություն» բառը։

Դիտվել է՝ 1176

Մեկնաբանություններ