Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

«Պատվիրված հետազոտությունները կարելի է բաժանել հինգ խմբի»

«Պատվիրված հետազոտությունները կարելի է բաժանել հինգ խմբի»
07.02.2018 | 10:51

«Սփյուռքի նախարարությունն ամեն տարի դրամաշնորհներ է տրամադրում գիտական հաստատություններին՝ իրավագիտական, լեզվաբանական, ցեղասպանագիտական, պատմագիտական ու սփյուռքագիտական հետազոտությունների համար: Այս ուսումնասիրությունները խիստ անհրաժեշտ են նախարարության ռազմավարությունը, սփյուռքի համայնքների հետ ճիշտ աշխատելու մարտավարությունը մշակելու համար»,- սփյուռքի նախարարության և գիտական գործընկեր կազմակերպությունների միջև տեղի ունեցավ 2018թ. թեմատիկ պատվերների իրականացման վերաբերյալ պայմանագրերի կնքման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հավելել, որ 2017թ. պատվիրված բոլոր հետազոտություններն իրականացվել են, և առաջիկայում կկազմակերպվեն այդ աշխատանքների շնորհանդեսները:

Պայմանագրերի կնքման արարողությանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանը, ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, «Նորավանք» ԳԿՀ տնօրեն Գագիկ Հարությունյանը, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը, Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն գիտահետազոտական հիմնադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը, թուրքագետներ, սփյուռքագետներ, իրավաբաններ:


Նախարարը նշել է, որ պատվիրված հետազոտությունները կարելի է բաժանել հինգ խմբի՝ պատմական և իրավական հարցերի հետազոտություններ, հայոց ցեղասպանության, հակահայկական քարոզչության վերաբերյալ ուսումնասիրություններ, արևմտահայերենի և քերականության կանոնակարգման գործընթացներ, գրական ստեղծագործությունների ամենամյա ժողովածուի կազմում և հրատարակում, որոնք նպաստում են Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը:

Դիտվել է՝ 701

Մեկնաբանություններ