Փետրվարի 6-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Լիբանանի դեսպան տիկին Մայա Դաղերին: Վիգեն Սարգսյանը ներկայացրել է պաշտպանության ոլորտում հայ-լիբանանյան համագործակցության ընթացքը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները: Նա նշել է, որ համագործակցությանը նոր խթան հաղորդելու համար նպատակահարմար է արդիականացնել համագործակցության իրավական շրջանակը և ակտիվացնել բարձր մակարդակի ռազմաքաղաքական երկխոսությունը:
Դեսպան Մայա Դաղերը հայտնել է պաշտպանության բնագավառում հայ-լիբանանյան համագործակցությունը բարձր մակարդակի հասցնելու լիբանանյան կողմի պատրաստակամությունը: