Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախումից հետո ԱՄՆ-ի գործողությունները Սիրիայում ուղղված են Թուրքիայի դեմ: Նա քննադատել է ԱՄՆ-ին քուրդ զինյալներին աջակցության համար՝ հայտարարելով, որ օգնում են ահաբեկչությանը, որը սպառնում է Թուրքիայի սահմաններին:
Էրդողանը վերահաստատել է թուրքական ԶՈՒ-ի՝ սիրիական Աֆրինից հետո Մանբիջ շարժվելու մտադրությունն ու կոչ արել ԱՄՆ-ին դուրս բերել իր զինվորականներին այդ տարածքից: «Մենք մտնելու ենք Մանբիջ, դե, դուրս եկեք այդտեղից»,- ասել է Էրդողանը: