Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը պատկանող «Ռադիոզավոդի» արդյունաբերական հարթակներից մեկում պայթյուն է որոտացել: Կրակը տարածվել է աննշան հարթակում: Դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ-ի հրշեջային հաշվարկներն ու «շտապ օգնության» բրիգադները: Նախնական տվյալով՝ պայթյունի հետևանքով տուժածներ չկան: