ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել Թուրքիային դադարեցնել սիրիական Աֆրինում ռազմական գործողությունն ու հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: IRNA գործակալությունը գրում է, որ Ռոհանին նաև քննադատել է ԱՄՆ-ին և դեմ է Սիրիայի տարածքում ամերիկացի զինծառայողների ներկայությանը:
Իրանի նախագահը հայտնել է, որ վերջերս հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և իրենք մոտ ապագայում Սիրիայի հիմնախնդրի թեմայով Իրան-Ռուսաստան-Թուրքիա եռակողմ հանդիպում անցկացնելու պայմանավորվածություն ունեն: Ռոհանին նշել է, որ իրենք հրաշալի հարաբերություններ ունեն Մոսկվայի ու Անկարայի հետ և կարողանում են հաջողությամբ գործակցել սիրիական հիմնախնդրի հարցում: