Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը և ԵԽ-ում նախագահող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը մարտի 26-ին Վառնայում հանդիպում կունենան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ` գրում է «Հյուրիյեթը»: Հանդիպման ժամանակ կքննարկվեն Եվրամիության ու Թուրքիայի միջև հարաբերություններին առնչվող, տարածաշրջանային, միգրացիոն ու մի շարք այլ հարցեր: