Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թիլերսոնը պատրաստվում է Թուրքիա այցելե՞լ

Թիլերսոնը պատրաստվում է Թուրքիա այցելե՞լ
07.02.2018 | 13:25

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատրաստվում է Թուրքիա այցելել` գրում է «Անադոլու» գործակալությունը: Թիլերսոնից հետո Թուրքիա կայցելի նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Հերբերտ Մաքմաստերը: Թիլերսոնը կայցելի Անկարա, իսկ ՄաքՄասթերը՝ Ստամբուլ՝ վերականգնելու հարաբերությունները, որոնք լարվել են Սիրիայում տեղի ունեցող գործողությունների պատճառով: ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիզեր Նոյերթը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ պետքարտուղարի՝ Թուրքիա այցի վերաբերյալ տեղեկատվություն չկա:


«Հյուրիյեթ»-ը նշում է, որ դեռևս պայմանավորվածություն չկա նախագահ Էրդողանի հետ հանդիպման վերաբերյալ՝ հիշեցնելով սկանդալը, որը տեղի էր ունեցել Էրդողան-Թրամփ վերջին հեռախոսազրույցից հետո, երբ երկու երկրի նախագահականները իրարից տարբերվող հայտարարություններ էին տարածել:

Դիտվել է՝ 739

Մեկնաբանություններ