Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի եղբայր Մասիմինո Մանտիել Պենյան մահացու հրազենային վնասվածքներ է ստացել՝ մեքենան խլելու զինված ավազակների փորձի ժամանակ։ Proceso պարբերականի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Ատլակոմուլկո քաղաքում։ Հրազենային վնասվածքներով տղամարդու դին հայտնաբերվել է մեքենայի մոտ։ Նախագահը չի մեկնաբանել ողբերգական միջադեպը։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։