Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ալիևի աշխատակազմը փորձում է հիմնավորել արտահերթ նախագահական ընտրությունների անհրաժեշտությունը

Ալիևի աշխատակազմը փորձում է հիմնավորել արտահերթ նախագահական ընտրությունների անհրաժեշտությունը
08.02.2018 | 10:33

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի պարզաբանում արտահերթ նախագահական ընտրությունների որոշումը: Նրա աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովի խոսքով՝ Իլհամ Ալիևը որոշել է հոկտեմբերի 17-ին նշանակված նախագահական ընտրությունները կես տարի շուտ անցկացնել՝ հաշվի առնելով ներքին և արտաքին հանգամանքներ: Դրանց թվում չի նշվում ամենից հաճախ հիշատակվող պատճառաբանությունը, որ մինչև հոկտեմբեր անխուսափելի կլինեին զանգվածային ընդվզումները՝ սոցիալ-տնտեսական վիճակի վատացման, մարդու իրավունքների չդադարող ոտնահարումների պատճառով: «2018-ին Ադրբեջանում նախատեսված են տասնյակ միջազգային և տեղական նշանակության միջոցառումներ՝ «ֆորմուլա 1» մրցաշարից մինչև ադրբեջանական պետության, բանակի, դրոշի 100-ամյակին նվիրված տոնակատարություններ: Ընտրությունները մինչ այդ կարևոր միջոցառումները ավարտելն ավելի նպատակահարմար է»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը: Նովրուզ Մամեդովը նաև նշել է, որ Ալիևը շտապում է արտահերթ ընտրություններ կազմակերպել, քանի որ մտավախություն կա, որ «Հարավային Կովկասի և հարևան տարածաշրջաններում ընթացող բացասական գործընթացներն աստիճանաբար կարող են սրվել ու ազդել նաև Ադրբեջանի վրա»: «Իսկ դա պահանջում է պատրաստվածության և ճկունության դրսևորման մակարդակի բարձրացում»:


Ադրբեջանի հատուկենտ ընդդիմադիրները համոզիչ չեն համարում պարզաբանումները: «Լեգիտիմության տեսանկյունից կասկածելի և չհիմնավորված» է որակել Ալիևի որոշումն ընդդիմադիր «ՌեԱլ» շարժումը, որի առաջնորդն ազատազրկվել է 2013-ին՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններից ամիսներ առաջ, երբ հայտարարել էր, թե պատրաստվում է մրցապայքարի մեջ մտնել նախագահ Իլհամ Ալիևի հետ: Թե ում հետ է արտահերթ ընտրություններին մրցելու 14 տարի առաջ հորից իշխանությունը ժառանգած Իլհամ Ալիևը, դեռևս հայտնի չէ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմում համոզված են՝ երկրի քաղաքական միջավայրում չկա այն երկրորդ քաղաքական, պետական գործիչը, որ կարող է համեմատվել ու մրցել գործող նախագահի հետ: Այս ընտրությունները կլինեն առաջինը սահմանադրական փոփոխություններից հետո, որոնք Ալիևին թույլ տվեցին չորրորդ անգամ առաջադրվել և պաշտոնավարել 7 տարի ժամկետով՝ նախկին 5-ի փոխարեն, վերացվել է նաև թեկնածուի առաջադրման քանակի սահմանափակումը: Եթե արտառոց ոչինչ չպատահի, 56-ամյա Իլհամ Ալիևը կարող է 7 տարին մեկ առաջադրվել և իշխել որքան կցանկանա։

Դիտվել է՝ 466

Մեկնաբանություններ