Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ընտրություններից հետո «ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»

Բաքուն հայտարարում է, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահների ընտրություններից հետո «ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»
08.02.2018 | 10:34

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման մասին Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասել է, որ «Կրակովի հանդիպմանը առաջ քաշված կարծիքների հիման վրա համանախագահների հետ կոնկրետ քննարկումներ են եղել հակամարտության կարգավորման համար»:

Հիքմեթ Հաջիևի խոսքով` «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ադրբեջանում և Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո, առկա առաջարկների և կարծիքների հիման վրա, ինտենսիվ բանակցությունները կշարունակվեն»:

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ