Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փենս. Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է հայտարարելու Հյուսիսային Կորեայի դեմ

Փենս. Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է հայտարարելու Հյուսիսային Կորեայի դեմ
08.02.2018 | 10:35

ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը Ճապոնիայում ասել է, որ շուտով ԱՄՆ-ը նոր, խիստ պատժամիջոցներ կհայտարարի Հյուսիսային Կորեայի դեմ՝ ստիպելու, որ Փհենյանը հրաժարվի միջուկային ծրագրերից և բալիստիկ հրթիռների փորձարկումներից: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ համատեղ ասուլիսում նա վերահաստատել է Վաշինգտոնի դիրքորոշումը, ասելով, որ «Հյուսիսային Կորեայի հարցում բոլոր տարբերակները սեղանի վրա են»:


Մայք Փենսը Ճապոնիայից մեկնելու է Հարավային Կորեա, Ձմեռային օլիմպիական խաղերում նա գլխավորում է ԱՄՆ-ի պատվիրակությունը: Հարավային Կորեայում Փենսի գտնվելու օրերին այնտեղ է լինելու Հյուսիսային Կորեայի պատվիրակությունը: Փհենյանի պատվիրակությունը գլխավորում է երկրի պաշտոնական ղեկավար Կիմ Յոնգ Նամը: Չնայած նրա դիրքը ձևական է, 1950-53-ի կորեական պատերազմից հետո նա ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ Հյուսիսային Կորեայից ժամանում է Հարավային Կորեա:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ