«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին

Վարչապետն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանին
08.02.2018 | 10:39

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին: Նրանք մտքեր են փոխանակել հայ-ռուսական տնտեսական հարաբերությունների օրակարգի և ընդլայնման հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել Երևանում կայանալիք հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի նախապատրաստական աշխատանքներին:

Քննարկվել են նաև Մեղրու ազատ տնտեսական գոտու շրջանակում համագործակցության զարգացման, օդային հաղորդակցության, փոքր ավիացիայի, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում բիզնես կապերի խթանման հնարավորությունները:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ