Ադրբեջանի «Քաղաքացի և զարգացում» կուսակցության առաջնորդ Ալի Ալիևը և լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆուադ Ալիևը ցանկանում են մասնակցել 2018-ի ապրիլի 11-ին կայանալիք նախագահական արտահերթ ընտրություններին` հայտնում է «Թուրանը» և նշում, որ այդ կուսակցությունները մասնակցություն չունեն Ադրբեջանի ներքին քաղաքական կյանքին և նրանց առաջնորդները շատ քիչ են հայտնի հանրությանը: