Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ

Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ
08.02.2018 | 12:50

Հայաստանի տարածքում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 9-11-ին՝ առանձին շրջաններում, փետրվարի 12-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 9-12-ին` փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է:

Այսօր ժամը 9-ի դրությամբ Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքում՝ Գեղարքունիքի մարզի կողմից, տեղ-տեղ մերկասառույց է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ