Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ Թեհրանում քննարկել է սիրիական ճգնաժամի կարգավորման հարցն ու ընդգծել Անկարայի հետ հարաբերությունների զարգացման պատրաստակամությունը` հայտնում է IRNA գործակալությունը։ Ռոհանին Թեհրանի, Անկարայի և Մոսկվայի ներկայացուցիչների՝ Սոչիի հանդիպումն անվանել է տարածաշրջանային խնդիրների կարգավորման կարևոր քայլ։ Նրա խոսքով՝ երեք երկրների կապերը զգալիորեն ազդել են տարածաշրջանում իրավիճակի զարգացման վրա, սակայն ճգնաժամերի կարգավորումը պահանջում է հետագա համագործակցություն և խորհրդակցություններ։ «Մենք պատրաստ ենք զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ՝ նպաստելու տարածաշրջանային խնդիրների լուծմանը»,- նշել է նա։
Չավուշօղլուն Թեհրանում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ։ Նախարարները քննարկել են Սոչիում սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքները։