Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում

Արմեն Սարգսյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովում
09.02.2018 | 07:02

Նախագահի ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը Փարիզում հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Ժակ Մարիլոսյանի և տիկին Դելֆին Օի հետ։ Ժակ Մարիլոսյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն է, իսկ Դելֆին Օն Իրանի հետ բարեկամության խմբի նախագահն ու Թուրքիայի հետ բարեկամության խմբի փոխնախագահն է։


Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև պատգամավոր Ալեքսանդր Հոլրոյդի հետ, քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: «Լինելով Ֆրանսիայի քաղաքացի, Հոլրոյդը բնակվում է Միացյալ Թագավորությունում և այնտեղից ընտրվում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր։ Նման ձևաչափը թույլ է տալիս ներկայացնել Ֆրանսիայի շահերը մեծ ֆրանսիական համայնքներ ունեցող երկրներում»,- տեղեկացնում է Արմեն Սարգսյանի գրասենյակը: Փետրվարի 6-ին Սարգսյանը Փարիզում այլ հանդիպումներ էլ է ունեցել Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների հետ։ «Օլիվիե Դասոյի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ֆրանսիական հարաբերությունների վերընթաց զարգացմանը և այդ համատեքստում կարևորվել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունվարին Ֆրանսիա կատարած այցելությունը»,- նշված է հաղորդագրությունում։ Փարիզի Սբ Հովհաննես Մկրտիչ առաջնորդանիստ եկեղեցում Արմեն Սարգսյանը հանդիպել է նաև Ֆրանսիայի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ։

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ