ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «ԱՄՆ դեսպանատանն ավարտվեց իմ ու Մանե Թանդիլյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Էնդրյու Շեֆերի և Ստեֆան Վիսկոնտիի հետ։ Մտքեր փոխանակեցինք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շուրջ։ Հաջողություն ենք մաղթում համանախագահներին իրենց առաքելության մեջ»,- Facebook-յան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։