ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկումներից հետո կլինի հայտարարություն, որից հետո կլինի մեկնաբանություն, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«Նախապես ձեր ուշադրությունը հրավիրեմ, որ հայտարարություններ լինելուց հետո համեմատեք, ինչ են ասել համանախագահները, ինչ է ասել Հայաստանը և ինչ է ասել Ադրբեջանը»,- ասաց նա: Շավարշ Քոչարյանը նշեց, որ համանախագահների ընդհանուր գիծը մնում է անփոփոխ, այսինքն` բանակցություններում առաջընթացի համար անհրաժեշտ է վստահության մթնոլորտի ձևավորում, ինչի համար էլ ահրաժեշտ են համապատասխան համաձայնություններ կյանքի կոչել:
«Այս պահին փոքր քայլ կարող ենք արձանագրել՝ հակառակորդի համաձայնությունը՝ ԵԱՀԿ մշտադիտարկման խմբի թվաքանակի ավելացման հարցում»,- ասաց նա: