Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Արամ Սարգսյան. Եթե նախագահը չի մասնակցելու պաշտպանության հարցերի քննարկմանը, բա էլ ինչի՞ եք նրան բերել

Արամ Սարգսյան. Եթե նախագահը չի մասնակցելու պաշտպանության հարցերի քննարկմանը, բա էլ ինչի՞ եք նրան բերել
09.02.2018 | 07:07

ԱԺ նախագահը քաղաքական գերկարևոր պաշտոն է, եթե ուզում եք իմանալ, ինքն ավելի լեգիտիմ ընտրված է, քան վարչապետը, խորհրդարանում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ ԱԺ-ում «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է, որ խորհուրդը ղեկավարելու է վարչապետը, իսկ ԱԺ նախագահն ու հանրապետության նախագահը ընդգրկված չեն լինելու խորհրդի կազմում։

«Մենք պատերազմող երկիր ենք և վարչապետը գերագույն գլխավոր հրամանատար է, բայց, Աստված չանի, հնարավոր է վարչապետն այդ պատերազմի դաշտում զոհվի, բա ո՞վ է այդ խնդիրները հետո բերելու քննարկման, այդ ձեր ասած փոխվարչապե՞տը, ով տնտեսության կամ գյուղատնտեսության մասնագետ է»,- նշեց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ սխալ է նիստերին մասնակցելուց զրկել նաև երկրի նախագահին. «Եթե քննարկվում են կարևոր պաշտպանության հարցեր, իսկ նախագահը դրանց չի մասնակցում, բա էլ ինչի՞ ենք բերել նրան»։
Արամ Սարգսյանն ընդգծեց, որ ԱԺ նախագահից բացի, ճիշտ կլիներ, որ խորհրդի կազմում ընդգրկված լիներ նաև յուրաքանչյուր խմբակցությունից մեկական անդամ։
Օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ քվեարկության կդրվի վաղը։ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներից ոմանք ևս դեմ են արտահայտվել օրենքի նախագծի նման տարբերակին և առաջարկել, որպեսզի խորհրդում գոնե ԱԺ մեկ ներկայացուցիչ լինի ընդգրկված:

Դիտվել է՝ 1081

Մեկնաբանություններ