Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԱՄՆ Կոնգրեսը կրկին կասեցրեց կառավարության աշխատանքը

ԱՄՆ Կոնգրեսը կրկին կասեցրեց կառավարության աշխատանքը
09.02.2018 | 15:18

Միացյալ Նահանգների կառավարությունը վերջին 3 շաբաթում 2-րդ անգամ ստիպված կլինի դադարեցնել աշխատանքը` հայտնում է The Guardian-ը: Դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականները նորից չեն համաձայնել բյուջեի օրինագծին: Օրինագծի չընդունման հետևանքով դաշնային կառավարության ֆինանսավորումը փետրվարի 9-ից անհնար կլինի: Բազմաթիվ տարաձայնությունների պատճառով Ներկայացուցիչների պալատի անդամները չեն կարողացել ընդունել 600- էջանոց և կեստրիլիոնդոլարանոց բյուջեի օրինագիծը:
Դեմոկրատներն օրինագծի ընդունմանը կողմ քվեարկելու դիմաց հանրապետականներից պահանջում են չարտաքսել մանուկ հասակում ծնողների կողմից անօրինական ճանապարհով ԱՄՆ բերված երիտասարդներին՝ «երազողներին»:

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ