Արևմուտքը պետք է վստահեցնի, որ Իրանի միջուկային համաձայնագիրը գործում է
09.02.2018 | 15:21
Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին Փարիզում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանի տարածաշրջանային ակտիվությունը և հրթիռային ծրագրերը քննարկելուց առաջ նախ պետք է հարգել ձեռք բերված համաձայնությունները, որոնք ԱՄՆ-ը փորձում է տապալել։
Աշխարհաքաղաքական խաղի մեջ հզորի ու թույլի ամենահիմնական տարբերություններից մեկն այն է, որ հզորը առաջնորդվում է իրավիճակի ստեղծած օբյեկտիվ հնարավորություններով, իսկ թույլը՝ սուբյեկտիվ ցանկություններով, որոնք, որպես կանոն, հեռու են օբյեկտիվ իրականությունից։
Ավելին, հզորի կամ էլ թվացյալ հզորի վարքում սուբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա թուլության, և, հակառակը, թույլի վարքում օբյեկտիվության ի հայտ գալը նշան է նրա ուժեղացման...