Հյուսիսային Կորեայի նախագահ Քիմ Յոնգ ՈՒնը հրավիրել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջեյ֊ինին «մոտալուտ ժամանակներս» այցելել Փհենյան` տեղեկացրել է Մունի գրասենյակը։ Եթե այդ այցելությունը կայանա, կդառնա երկու կորեական պետությունների ղեկավարների առաջին հանդիպումը 10 տարում։
Հյուսիսային Կորեայի հրավերը Հարավային Կորեայի նախագահին է փոխանցել Քիմ Յո Յոնգը՝ Կիմ Յոնգ ՈՒնի քույրը, որ Հարավային Կորեայում է Փհենչհանի օլիմպիական խաղերին ներկա գտնվելու նպատակով։