Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լևոն Մնացականյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Լևոն Մնացականյանն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին
11.02.2018 | 01:08

Փետրվարի 10-ին Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շեֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին։


Բանակի հրամանատարը շնորհակալություն է հայտնել համանախագահներին հակամարտության կարգավորման գործում ներդրած ջանքերի համար, ներկայացրել վերջին շրջանում առաջնագծի օպերատիվ իրադրությունը: Մտքեր են փոխանակվել հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանքների վերաբերյալ:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ