Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ քննարկվել է «Հայաստանի զարգացման ռազմավարություն 2030» նախագիծը, որը մշակվել է վարչապետի 2017-ի սեպտեմբերին տրված հանձնարարականով:
Ռազմավարության մեջ ներառված են տնտեսական զարգացում, մշակույթ և ինքնություն, բնապահպանություն և բնական պաշարներ, հանրային և տարածքային կառավարում, կրթություն, գիտություն և նորարարություն, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և արդարադատություն, պաշտպանություն և անվտանգություն, ենթակառուցվածքներ, սոցիալական ծառայություններ ոլորտները: