Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լեհ լրագրողը՝ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ

Լեհ լրագրողը՝ Ալիևի հայտարարությունների վերաբերյալ
11.02.2018 | 16:24

Լեհ քաղաքական լրագրող Թոմաշ Մացեյչուկի խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հայտարարելով, որ Հայաստանի մայրաքաղաքը պետք է լինի Ադրբեջանի մաս՝ «ուղերձ» է ուղարկում ադրբեջանցիներին և թուրքերին՝ Բաքուն երազում է Հայաստանը ավերելու և դեպի Թուրքիա տանող միջանցք դարձնելու մասին: «Դա մեծ աշխարհաքաղաքական նախագծի մաս է՝ Օսմանյան կայսրության վերականգնման նախագիծ է»` ասել է նա: Թոմաշ Մացեյչուկի խոսքով՝ Ադրբեջանում նախագահական ընտրությունները կարող են ստիպել քաղաքական գործիչներին, ինչպես Ալիևն է, դառնալ ավելի ագրեսիվ և «պատրիոտ»՝ ժողովրդավարություն և ժողովրդի աջակցությունը ստանալու համար: «Ալիևը ցանկանում է հաղթել ընտրությունները և ցույց տալ աշխարհին, որ ինքը դեմոկրատ և լեգիտիմ առաջնորդ է»,- նշեց նա: Պատասխանելով հարցին` արտահերթ ընտրություններ անցկացնելով՝ Ադրբեջանը պատերազմի՞ է պատրաստվում, Տոմաշ Մացեյչուկը նկատեց՝ Ադրբեջանը փաստացի գտնվում է պատերազմի մեջ Հայաստանի հետ:


«Հարցն այն է, թե որն է լինելու Բաքվի հաջորդ քայլը: Նրանք պատրաստվու՞մ են զավթել Արցախը, հետո Երևանը»,- նշեց նա՝ հավելելով, որ շատ ավելի հարցեր կան, բայց դրանցից ամենակարևորն այն է, թե Ռուսաստանը պատրաստվում է աջակցել Հայաստանին, ես վախենում եմ, որ Մոսկվան գործարք կկնքի Անկարայի հետ և կփակի աչքերը նոր Հայոց ցեղասպանության վրա»: Հայաստանը, ըստ նրա, պետք է փնտրի աջակցություն միջազգային հանրությունում՝ ՄԱԿ-ում, Եվրամիությունում և իհարկե, ԱՄՆ-ում: «Ամեն դեպքում, հայերը պետք է պատրաստ լինեն զենքն իրենց ձեռքը վերցնելու և իրենց կանանց և երեխաներին պաշտպանելու համար: Յուրաքանչյուր հայ տղամարդ, որն ապրում է ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում պետք է պատրաստ լինի վերադառնալ Հայաստան և պայքարել զավթիչների դեմ: Եթե դուք պարտվեք այս պատերազմում, դուք կկորցնեք ձեր երկիրն ընդմիշտ»,- նշեց նա:

Դիտվել է՝ 887

Մեկնաբանություններ