Սիրիայում օդային հարվածների հետևանքով փետրվարի սկզբին հազարից ավելի խաղաղ բնակիչ է զոհվել: Այդ ցուցանիշը հակամարտության ողջ ընթացքում ամենաբարձրն է` հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի գրասենյակը: «Սիրիայի ժողովուրդը հակամարտության գրեթե 7 տարիների ամենազարհուրելի փուլն է թևակոխել: Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ավելի քան հազար խաղաղ բնակիչ է զոհվել օդային հարվածների հետևանքով միայն փետրվարի առաջին շաբաթում»,- ասվում է հայտարարության մեջ:
Գուտերեշն իր անհանգստությունն է հայտնել Սիրիայում հակամարտության վերսկսման առիթով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հակամարտող կողմերին հիշեցրել է միջազգային հումանիտար իրավունքի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ ընդգծելով խնդրի շուտափույթ քաղաքական լուծման կարևորությունը: