Այսօր Հայաստանի առանձին շրջաններում, վաղը օրվա երկրորդ կեսին, փետրվարի 14-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Փետրվարի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Oդի ջերմաստիճանը այսօր կբարձրանա 4-6 աստիճանով: Երևանի առանձին հատվածներում սպասվում է թույլ և կարճատև անձրև, վաղը օրվա երկրորդ կեսին, փետրվարի 14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև: Փետրվարի 15-16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ժամը 9:15-ի դրությամբ Հայաստանի տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ` դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: