Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

ԱԺ նախագահը կմեկնի Մոսկվա

ԱԺ նախագահը կմեկնի Մոսկվա
13.02.2018 | 09:05

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 13-15-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում և հանդիպումներ կունենա ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Բաբլոյանը Պետդումայում կմասնակցի Հայաստանի և Ռուսաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին ու Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի Հայոց թեմի 300-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը:

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ