Նիդերլանդների ԱԳ նախարար Հալբե Զեյլստրան հրաժարական է տվել 2006-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ սուտ տեղեկություն տրամադրելու պատճառով:
Հրաժարականի մասին նա հայտարարել է խորհրդարանի նիստում: Հանդիպման մասին ստելու վերաբերյալ իր քայլը Զեյլստրան անվանել է իր «քաղաքական կարիերայի մեծագույն սխալը» և ընդգծել, որ Նիդերլանդներն արժանի է այնպիսի ԱԳ նախարարի` «ում կարելի է լիովին վստահել»: