Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել է մասնակցելու մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին

Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանին հրավիրել է մասնակցելու մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին
14.02.2018 | 15:41

ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հրավիրել է Լևոն Տեր-Պետրոսյանին մասնակցելու «Ելքի» նախաձեռնությամբ ԱԺ-ում կազմակերպվելիք մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներին:
«Քիչ առաջ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին հղեցի հետևյալ նամակը․


«ՀՀ առաջին նախագահ,
«Հայ ազգային կոնգրես»
կուսակցության նախագահ
Լևոն Տեր-Պետրոսյանին.
Հարգելի պարոն Տեր-Պետրոսյան


Փետրվարի 23-ին, ժամը 11-ին ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության որոշմամբ տեղի կունենան խորհրդարանական լսումներ՝ «2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության Խ-244-25.01.2018-ՊԻՄԻ-013/0 նախագծի վերաբերյալ։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկացացուցիչներին և անձամբ Ձեզ հրավիրում եմ մասնակցելու լսումներին։ Նշեմ նաև, որ ցանկության դեպքում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչը կարող է հանդես գալ զեկուցմամբ»,- ասված է Փաշինյանի ֆեյսբուքյան գրառման մեջ: Իսկ չի՞ պատրաստվում Նիկոլ Փաշինյանը ԱԺ հրավիրել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Դիտվել է՝ 624

Մեկնաբանություններ