Եվրոպական հանձնաժողովը ուշադիր հետևում է Էգեյան ծովում լարված իրավիճակի զարգացումներին, որտեղ թուրքական ռազմածովային ուժերի նավերը խոչընդոտում են հորատման աշխատանքների իրականացմանը՝ գազի ծովային հանքավայրում` փետրվարի 13-ին հայտարարել է ԵՀ պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սխինասը, փոխանցում է DW.com-ը:
«Մենք պնդում ենք, որ Թուրքիան պետք է կատարի բարիդրացիական հարաբերությունների պարտավորությունները և զերծ մնա ԵՄ անդամ երկրների հետ ցանկացած միջադեպերից։ Մենք նաև ցանկանում ենք ընդգծել անդամ-պետությունների ինքնիշխանությունը հարգելու անհրաժեշտությունը՝ իրենց տարածքում, ներառյալ ծովային և օդային տարածքները։ Պետք է խուսափել բացասական հայտարարություններից, որ վտանգում են բարիդրացիական հարաբերություները»,- ընդգծել է նա։