Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մակրոն. Ֆրանսիան ռազմական հարված կհասցնի Սիրիային, եթե ապացուցվի քիմիական զենքի կիրառումը

Մակրոն. Ֆրանսիան ռազմական հարված կհասցնի Սիրիային, եթե ապացուցվի քիմիական զենքի կիրառումը
14.02.2018 | 15:43

Ֆրանսիան պատրաստ է անհապաղ ռազմական հարված հասցնել Սիրիային, եթե սիրիական բանակի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման ապացույցներ ներկայացվեն, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխանցում է AFP-ը: «Մենք հարված կհասցնենք այն վայրին, որտեղ դա կատարվել է, կամ որտեղ կազմակերպվել է: «Կարմիր գիծը» կպահպանվի»»,- ասել է նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Մակրոնն ընդգծել է, որ մինչ այժմ Փարիզը Սիրիայում արգելված զենքի օգտագործման համոզիչ ապացույցներ չի ստացել: «Այսօր մենք մեր ծառայությունների կողմից չունենք հաստատումներ, որ միջազգային պայմանագրերով արգելված քիմիական զենք է օգտագործվել քաղաքացիական բնակչության դեմ»,- նշել է Ֆրանսիայի նախագահը:

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ

´եր դեմ ես" />
Մեզ հետ չես` մեր դեմ ես