Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներին անհրաժեշտ է բանակների արդիականացման համատեղ աշխատանք կատարել:
«Եթե խոսենք ընդհանուր առմամբ, մենք ՀԱՊԿ-ում շատ լրջորեն թերագնահատում ենք վտանգը, որն ստեղծվում է: Ռուսաստանն ինքն իր համար արդիականացնում է զինված ուժերը: Մենք մյուս անդամների հետ միասին փորձում ենք զինվել, արդիականանալ և այլն: Յուրաքանչյուրն` ինքնուրույն»,- հայտարարել է Լուկաշենկոն Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Բելառուսի նախագահի կարծիքով, Ռուսաստանը կարող է կարևոր դեր խաղալ ՀԱՊԿ երկրների զինված ուժերի արդիականացման գործընթացում: