ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսը Բրյուսելում մասնակցում է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը: Նա եվրոպական դաշնակիցների վրա ճնշում է գործադրում ռազմական ծախսերը ավելացնելու համար: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում ասել է. «Մեր երկրներին անվտանգ պահելու համար ռազմական ծախսերի ավելացման կարիք ունենք»:
Գերմանիայի պաշտպանության նախարար ՈՒրսուլա ֆոն Լեյդենն ասել է, որ վերջին տարիներին Գերմանիան այդ ուղղությամբ մեծ ճանապարհ է անցել՝ ոչ միայն դադարեցվել է ռազմական ծախսերի կրճատման գործընթացը, այլև 20 տոկոսով ավելացվել է ՆԱՏՕ-ին հատկացվող ֆինանսական միջոցները: