Հայաստանի տարածքում փետրվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 18-19-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում` անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա 4-5 աստիճանով, ցերեկը նույնքան կնվազի:
Երևանում փետրվարի 15-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, փետրվարի 18-19-ին` ժամանակ առ ժամանակ անձրև։
Հայաստանի տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Սիսիան-Գորիս, Սոթք-Քարվաճառ և Սարավան-Զանգեր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: