Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

2017-ին Քննչական կոմիտեում քննվել է կոռուպցիայի վերաբերյալ 566 քրգործ, դատարան է ուղարկվել 92-ը

2017-ին Քննչական կոմիտեում քննվել է կոռուպցիայի վերաբերյալ 566 քրգործ, դատարան է ուղարկվել 92-ը
16.02.2018 | 15:02

Քննչական կոմիտեում ուսումնասիրվել են 2017-ին ստորաբաժանումների վարույթում կոռուպցիոն հանցագործությունների քննության ընթացքի և արդյունքների վիճակագրական տվյալները: Քրեական դատավարության օրենսգրքով ՔԿ-ի քննության ենթակա կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ 2017-ին քննվել է 566 քրեական գործ՝ 2016-ի 534-ի դիմաց։


Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել կոռուպցիոն հանցագործությունների 92 քրեական գործ (2016-ին՝ 77 քրեական գործ), 29 քրեական գործ ուղարկվել է նախաքննություն իրականացնող այլ մարմին՝ ըստ ենթակայության, միացվել է 42 քրեական գործ:

Դիտվել է՝ 621

Մեկնաբանություններ