Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բաքվի որևէ հայտարարություն չի կարող արցախահայությանը շեղել իր արդար նպատակից

Բաքվի որևէ հայտարարություն չի կարող արցախահայությանը շեղել իր արդար նպատակից
16.02.2018 | 15:06

Շնորհիվ արցախահայության, Հայաստանի հայության և սփյուռքահայության միասնականության՝ այսօր ունենք փաստացի ազատագրված Արցախ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«ՈՒնենք անկախ հանրապետություն, որը զարգանում է ժողովրդավարական ճանապարհով՝ ի տարբերություն Ադրբեջանի»,- նշեց նա: Հայաստանի նպատակն է, և Արցախը դառնալու է միջազգային հանրության ամբողջականության սուբյեկտ: «Որևէ հայտարարություն Բաքվից չի կարող արցախահայությանը շեղել իր արդար նպատակից»,- ասաց Է. Շարմազանովը:

Դիտվել է՝ 729

Մեկնաբանություններ